Օմբուդսմենի նոր թեկնածուի ամենաէական «առավելությունը». նա Միքայել Մինասյանի հովանավորյալներից է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չբացառեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց՝ ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարող է լինել։ Երիտասարդ, որ Հայոց բանակում չի ծառայել, եղել է նախարարությունում խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովողը: Իսկ թե ինչ արդյունքներ կան, թերեւս դժվար չէ կռահել: Հիշեցնենք, որ ՄԻՊ մասին օրենքի 2-րդ հոդվածի՝ «Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը…»:

Այսինքն՝ օմբուդսմեն կարող է լինել նա, ով հանրության շրջանում ճանաչված եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է: Սակայն Արման Թաթոյանի ամենաէական «առավելությունն» այն է, որ նա Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հովանավորյալներից է ու նրա մոտ ունի բարձր հեղինակություն: Ի դեպ, նույն Մինասյանն էր, որ զոհաբերեց նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս