Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին եւ 2016 թ. անելիքներին:
Զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Նախագահն արտադրական ենթակառուցվածքների ոլորտը բնութագրել է որպես տնտեսության կարեւորագույն հիմքերից մեկը՝ հավելելով, որ երկրի տնտեսական առաջընթացը մեծապես կախված է նրանց զարգացվածության աստիճանից:
Երկրի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: