ԻՊ-ի նոր տեսանյութում անգլիախոս երեխան մահապատժի է ենթարկում պատանդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն»-ը հերթական տեսանյութն է հրապարակել, որում 10 տարեկան անգլիախոս երեխան մահապատժի է ենթարկում պատանդին, փոխանցում է Lifenews-ը:

Տղան տեսախցիկի առջև հայտարարում է, որ Արևմուտքը իզուր է պատերազմ հրահրել զինյալների հետ, և սպառնում է հաշվեհարդար տեսնել ԻՊ բոլոր թշնամիների հետ:

«Օ՜, Ամերիկա, դուք զինում եք զինվորներին և գումար վատնում շարիաթի դեմ պայքարի համար: Ես ցանկանում եմ հանդիպել ձեզ հետ Դաբիգի բլուրներում»,-ասում է երիտասարդ դահիճը: Դաժան կադրերն ավարտվում են նրանով, որ տղան խորը շունչ է քաշում, մոտենում պատանդին և կտրում նրա կոկորդը:

94b58181ecde9fe438ac8388444c88ce__660x

819905e6314caa80017b47771a0abb5e__660x




Լրահոս