Մակար Եղիազարյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

Պատճառն այն է, որ ՄԻՊ թեկնածուն չի կարող կուսակցական լինել:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասել էր, որ  ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը:

«Մակար Եղիազարյանը շատ լուրջ փորձառություն ունի, հենց այդպիսի երիտասարդներն են, որ կարող են իրականացնել պաշտպանի պարտականությունները», – ասել էր Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս