Արման Թաթոյանը` Միքայել Մինասյանի հետ կապի և որպես ՄԻՊ աշխատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիստը: Խմբակցությունը որոշում է կայացրել ՄԻՊ պաշտոնում առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:

Պետաիրաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու փետրվարի 12-ին. այդ ժամանակ հանձնաժողովի անդամները լսելու են բոլոր թեկնածուներին և որոշում կայացնեն:

ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ համոզված է` կարող է լինել ՀՀԿ-ից անկաշկանդ և լիովին կատարել օմբուդսմենի պարտականությունները:

Լրագրողների հարցին` գիտե՞ք, թե ինչ ծանր աշխատանք է Ձեզ սպասվում, Թաթոյանը պատասխանեց, որ աշխատել է ՄԻՊ աշխատակազմում և մոտ 7 տարի համագործակցել նրանց հետ, ուստի` գիտի, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:

Անդրադառնալով ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանի կադրը լինելուն, Թաթոյանն ասաց, որ Մինասյանին անձամբ չի ճանաչում և առիթ չի ունեցել նրա հետ շփվելու:

Նա խոստացավ բոլոր հարցերին պատասխանել Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում և հավելեց, որ իրեն այդ պաշտոնում առաջարկել է աշխատել հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:




Լրահոս