Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի կին անդամներից մեկի՝ Ասյա Մկրտչյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժել է:
Armlur.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ զինված խմբի մի շարք անդամներ վերջերս ազատ արձակվեցին: