ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծիքներ կան, որ ե՛ւ 70, ե՛ւ 80, ե՛ւ անգամ 100 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ (արտաքին պարտքի) ցուցանիշը վտանգավոր չէ, եթե պետական պարտքն ուղղվում է տնտեսության աճին… մենք՝ որպես պետություն, առաջին հերթին դուրս ենք եկել աղքատ երկրների շեմից եւ արդեն մտել ենք միջին եկամուտ ունեցող երկրների շարք»:

Դավիթ Սարգսյան «Լրագիր»

Որտեղից էլ իշխանությունները գտնում են նման «երեւույթների»: Նորանշանակ նախարարն արդեն թվերով կարգին «մանիպուլյացիաներ» է անում՝ տիգրանսարգսյանական դպրոցի ներկայացուցչին հատուկ: Մեկը հարցնի «հանճարեղ» նախարարին՝ եթե պարտքն ուղղվում է տնտեսական աճին, այդ ինչպե՞ս է, որ տնտեսական աճը մեր երկրում միան թվերով է լինում, իսկ իրականում աճում են միայն ապրանքների գները եւ աղքատության ու արտագաղթի ծավալները, կամ այդ ինչպե՞ս ենք աղքատ երկրների շեմից դուրս եկել, եթե դե ֆակտո աղքատությունը չի նվազում: Ախր գլուխ արդուկելուց գոնե այնպե՛ս արդուկեք, որ գոնե խելքին մոտիկ լինի:




Լրահոս