«Սուրեն Խաչատրյանին պետք է արագ հեռացնել մարզպետի պաշտոնից, քանի որ առաջիկայում ընտրություններ չկան, հիմա գոնե պետք է պատժեն»:
Ինչ խոսք, պահանջն արդարացի է. Սուրեն Խաչատրյանը պետք է պատժվի, ավելին՝ նա դեռ վաղուց պետք է պատժվեր, նույնիսկ մինչեւ Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելը, քանի որ Սյունիքի մարզպետի խուլիգանական վարքը եւ հանցավոր գործունեությունը «Մարիոթ»-ում տեղի ունեցած միջադեպից չէ, որ սկսվեց, այլ սկսվել էր դրանից դեռ շատ ավելի վաղ եւ կար նաեւ այն ժամանակ, երբ նույն Ս. Համբարձումյանի հետ նրանք դեռ գործընկերներ էին եւ բավական լավ հարաբերությունների մեջ: Սակայն այդ ժամանակ Ս. Համբարձումյանը Լիսկային պատժելուց չէր խոսում՝ չնայած հնարավոր չէ, ոչ չիմանար իր գործընկերոջ հանցավոր էության մասին: