«Զվարթնոց»-ի հին շենքի ապամոնտաժման որոշումը ճիշտ չի բացատրվել. Նարեկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով վերջին օրերին ակտիվ քննադատվող «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման մասին լուրերին, ասաց. «Ես հրավիրել եմ բոլոր շահագրգիռ կողմերին, եւ քննարկումներ ենք սկսելու ինձ մոտ: Մեր այդ քննարկումների ամբողջ նպատակը լինելու է մեկը, որպեսզի գտնենք այնպիսի լուծումներ, որ ե՛ւ օդանավակայանի զարգացման մաստերպլանը իրագործվի, ե՛ւ օդանավակայանի հին շենքը պահպանվի: Սա է լինելու մեր մոտեցումը, բայց դա պահանջելու է բավականին երկար աշխատանք, որը մենք սկսել ենք»:

Երեւանի քաղաքապետարանի կողմից կայացված քանդման որոշումը քաղաքաշինության նախարարը դժվարացավ մեկնաբանել: «Ապամոնտաժման որոշումը այնպես չի կայացվել: Քաղաքապետարանի կողմից տրվել է ընդամենը էստակադայի ճանապարհի վթարային հատվածների ապամոնտաժման որոշում: Կարծում եմ, որ ընդհանուր ճիշտ չի բացատրվել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:




Լրահոս