Արման Թաթոյանը հանրությանը հայտնի չէ. Արթուր Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  ՀՀԿ-ի թեկնածուն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

-Պարո՛ն Սաքունց, այսօր ՀՀԿ կուսակցությունը կողմնորոշվել է եւ օմբուդսմենի թեկնածու է առաջադրում ԱՆ փոխնախարար Արման Թաթոյանին, ի՞նչ կարծիք ունեք այդ թեկնածուի մասին:

-Ոնց պետք է վերաբերվեմ ՀՀԿ կուսակցության թեկնածուին, Արման Թաթոյանին որպես փորձագետ նեղ շրջանակներում կարող է ճանաչենք, մենք էլ ենք ճանաչում, բայց հանրությանը նա հայտնի չէ որպես իրավապաշտպան:

-Իսկ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

-Զարուհի Փոստանջյանը սկզբունքային եւ հետեւողական անձ է եւ լուրջ իրավապաշտպանական գործունեություն է ծավալել եւ հանրությանը հայտնի է իր իրավապաշտպան գործունեությամբ:

-Պարո՛ն Սաքունց, իսկ հնարավո՞ր է՝ իրավապաշտպան կառույցները համախմբվեն եւ տարբեր կերպ աջակցեն տիկին Փոստանջյանին:

-Դա գրեթե անիմաստ զբաղմունք է, քանի որ Հայաստանում օմբուդսմեն նշանակում է Սերժ Սարգսյանը:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս