Արդեն հայտնել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուն մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:
-Տիկի՛ն Ալեքսանյան, ՀՀԿ կուսակցության օմբուդսմենի թեկնածուի մասին ի՞նչ կասեք:
-Գիտեք՝ նախ ինքը պաշտոնատար անձ է եւ նա այն հեղինակությունն ու ճանաչումը չունի հասարակության մեջ, որը պարտադիր է օմբուդսմենի ընտրության դեպքում եւ նաեւ քիչ ճանաչված է, օրինակ՝ ես իր մասին նոր եմ իմացել: Մարդկային որակներին տեղյակ չեմ, համենայն դեպս, սա այն չափանիշները չեն, որին պետք է նա համապատասխանի:
-Իսկ Զարուհի Փոստանջյա՞նը:
-Զարուհի Փոստանջյանի գործունեության մի մասը հենց իրավապաշտպան գործունեություն է:
Հավելենք, որ ԲՀԿ-ն այդ պաշտոնում առաջադրելու է քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը, ՀԱԿ-ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի, ՀՅԴ-ն դեռևս չի կողմնորոշվել, իսկ ՕԵԿ-ն էլ կպաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն ի սկզբանե առաջարկել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Արփինե Թովմասյան