Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր փորձում են իշխանական քարոզարշավին արձագանքել, իրենք ավելի են հեռանում ժողովրդից: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ ուժերի միջև ձևավորվելիք համագործակցությանը, այս մասին նշեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Հարցին` «Նոր Հայաստանը»-ը չի ցանկանում նույն կերպ վարվել և փորձել իր տեղը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ապահովել, Ղուկասյանն արձագանքեց. «Կա հարց. նոր սահմանադրությունը չի ընդունվել ժողովրդի կողմից, այդ դեպքում ինչպե՞ս կարող են անցկացվել խորհրդարանական ընտրություններ: «Նոր Հայաստան»-ը հետամուտ է սահմանադրական հանարքվեի արդյունքների համար պայքարելու եւ նոր սահմանադրության վերանայմանն ուղղված գործողություններ կատարելու»: