Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բավական երկար ժամանակ է խուսափում է լրագրողների հարցերին պատասխանել: Երեկ նկատեցինք, որ նախարարը չի հետեւել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորին եւ կառավարության նիստի ավարտից հետո հեռանում է կառավարության շենքի հետնամուտքից:
«Ժողովուրդ»-ը սփյուռքի նախարարից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է անտեսում վարչապետի հորդորը: Ի պատասխան՝ Հրանուշ Հակոբյանն ընդամենը նետեց. «Չեմ պատասխանում»,- եւ շտապ նստելով իր ծառայողական ավտոմեքենան՝ հեռացավ:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա նոյեմբերի 19-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորել էր նիստերից հետո լրագրողներից չփախչել:
Նա նախարարներին հանձնարարել էր կառավարության գլխավոր մուտքից ելումուտ անել և պատասխանել դրսում իրենց սպասող լրագրողների հարցերին, քանի որ, ըստ Աբրահամյանի, իրենք հասարակությունից թաքցնելու բան չունեն: Սակայն ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը ոչ միայն թաքցնելու շատ բան ունի, այլ նաեւ կան նախարարներ, որ լրագրողներից նեղացած են:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում