Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանից պարզել, թե նա ինչ ներդրում ունի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի տարածման գործում, արդյոք դրանց տարածմանը նպաստել են նաև Գևորգ Կոստանյանի մասին իր կողմից Սերժ Սարգսյանին ներկայացված տվյալները: ՀՔԾ պետը, լսելով հարցը, խիստ վրդովված հայացքով նայեց և որևէ պատասխան չտալով՝ հեռացավ:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի և իրավապահ համակարգի ղեկավարների հարաբերություններն արդեն երկար ժամանակ է, ինչ լարված են: Արդյունքում ուժայինների ղեկավարները սկսել են օպերատիվորեն զեկուցել գլխավոր դատախազությունում տեղի ունեցող զարգացումների մասին:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում