Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է բարելավել ակումբի հետ առկա պայմանագրի ֆինանսական կողմերը: Ինչպես հայտնում է AS-ը, 27-ամյա լեհը պատրաստ է երկարաձգել գործող պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2019-ին:
Սակայն հարձակվողը հույս ունի աշխատավարձը բարձրացնել մինչև 18 մլն եվրո տարեկան: Ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին մտադիր է ճնշում գործադրել ակումբի վրա՝ հաշվի առնելով «Ռեալ»-ի կողմից առկա հետաքրքրության հանգամանքը:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ: