Վրաերթ կատարած տաքսու վարորդը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին, ժամը 10.25-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդոսկրի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1966 թ. ծնված Մարտիրոս Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, Երևանի Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը հարվածել է իր ոտքին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարտիրոս Ա.-ին վնասվածքը պատճառել է 1964 թ. ծնված Հովսեփ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 13.20-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս