Ռուսաստանը կարող է ցորենի արտահանման առաջատար դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ցորենի համաշխարհային շուկայում մրցակցում է ԱՄՆ-ի և Կանադայի հետ և այս տարի կարող է ցորենի արտահանման առաջատար դառնալ, փոխանցում է The Wall Street Journal-ը:

Ինչպես նշում է պարբերականը՝ պետությունների թվում, որտեղ ցորենի արտադրողները շահում են ամերիկյան ազգային արժույթի կուրսի աճից, մտնում են Ռուսաստանը, Արգենտինան և Ֆրանսիան: «2016թ. Ռուսաստանն ունի ցորենի խոշոր արտահանող դառնալու բոլոր հնարավորությունները»,-ընդգծում է պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներին:

The Wall Street Journal-ի հոդվածում ասվում է, որ ռուսական ցորենը, հաշվի առնելով ցածր գինը, կսկսի արտահանվել այնտեղ, որտեղ չի եղել երկար տարիներ, օրինակ՝ Նիգերիա: Այն կամրապնդի իր դիրքերը շուկաներում, որտեղ առաջատար դեր են խաղում ԱՄՆ-ն և Կանադան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս