«Սանիթեք»-ը շարունակում է ձնամաքրման աշխատանքներն արտակարգ ռեժիմով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից մայրաքաղաք Երևանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ «Սանիթեք» ընկերությունը Երևանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում:

Ներկայումս Երևանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ և ավելի քան 500 աշխատակիցներ:

12596310_947619735316744_1799197258_n

Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, և մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչև հաջորդ մաքրումը, «Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին զգույշ լինել ավտոճանապարհներին և դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով:

12660309_947619728650078_2140891124_n

«Սանիթեք»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երևանի գլխավոր ճանապարհները և 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: Մինչև այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները տեղումներին զուգահեռ:

12714062_947619725316745_694543451_n

«Սանիթեք»-ը շնորհակալություն է հայտնում Երևանի բնակիչներին՝ ցուրտ ձմռան պայմաններում գիշեր, թե ցերեկ փողոցներում աշխատող ընկերության աշխատակիցներին օգնելու և աջակցելու, երբեմն նաև տաք ջուր ու թեյ հյուրասիրելու համար:




Լրահոս