Տունը մաքրելու հեշտ և արագ միջոցներ, որոնցով կտնտեսեք ձեր ժամանակն ու ուժերը: Բավական է հիշել մի քանի խորամանկություններ:
Ծորակը մաքրելու համար
Մաքրեք այն պերգամենտային թղթի օգնությամբ:
Կտոր հատակը մաքրելու համար
Որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեք նոր կտոր գնելու համար կարելի է օգտագործել հին գուլպաները:
Թխման ֆորման մաքրելու համար
Կերակրի աղ քսեք ֆորմային, ապա մաքրեք թղթե սրբիչով. խմորը հեշտորեն դուրս կգա:
Ջեռոցը նոր տեսք ունենալու համար
Բավական է մաքրել այն ձիթապտղի յուղով թրջված կտորով:
Բազկաթոռի վրայի հետքերից ազատվելու համար
Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ սոդա, 1/3 բաժակ քացախ, տաք ջուր, 1 ճաշի գդալ լվացքի փոշի: Այս խառնուրդը կօգնի վերացնել հետքերը:
Վառված թավան կօգնի մաքրել
Թավան ամբողջովին ջրով լցրեք, ավելացրեք 1 բաժակ քացախ, թողեք մինչև եռա: Հանեք կրակից և ավելացրեք սոդա, երբ խառնուրդը դադարի թշշալ, ջուր լցրեք:
Ապակե սպասքը փայլում է
Ապակե սպասքը կփայլի, եթե այն լվանաք քացախով ջրով կամ աղ քսեք, ապա լվանաք:
Արդուկը մաքրելու համար
Տախտակի վրա աղ ցանեք, միացրեք արդուկը, թողեք տաքան, ապա մեկ րոպե շարժեք արդուկը աղի վրա:
Լոգարանում բորբոսից ազատվելու պարզ միջոց
5 լ ջրին ավելացրեք 1 հաբ ֆուրացիլին և մաքրեք պատերը:
Վաննան սպիտակեցնելու համար
2 ճաշի գդալ կալցիացված և 2 ճաշի գդալ խմելու սոդա խառնեք և մաքրեք խոնավ վաննան: 10 րոպե անց 50 գ քացախ և 50 գ սպիտակեցնող նյութ ավելացրեք: Կես ժամ անց մեծ քանակությամբ ջուր լցրեք վաննայում:
Թավան սննդի հետքերից և յուղից մաքրելու համար
Կօգնի սովորական աղը:
Ցնցուղի վրա հետքերից ազատվելու համար
Կօգնի թաց անձեռոցիկը:
Մաքրել ջարդված ձուն
Ամենապարզ միջոցը աղ ցանելն է: Թողեք 15 րոպե, ապա մաքրեք թղթե սրբիչով:
Որպեսզի լվացարանը փայլի
Բավական է մաքրել այլ աղով և կիտրոնով:
Բազկաթոռի հոտից ազատվելու համար
Տնային կենդանիների հոտից ազատվելու համար հեղուկացրի մեջ 10 կաթիլ լավանդա կամ կիտրոն, 1 ճ. գդ. սոդա, 2 բաժակ տաք ջուր, խառնեք և յի կամ կիտրոնի յուղ ավելացրեք և ցողեք բազկաթոռի վրա: