Շավարշ Քոչարյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպա՞ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Շավարշ Քոչարյանի` դեսպան նշանակվելու մասին լուրերը: ԱԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին. «Դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ բարձրաձայնել դեսպանների փոփոխության, այդ լուրերի իսկության, դեսպանի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ՝ մինչեւ հավատարմագրող երկրի ղեկավարի հրամանագրի հրապարակումը։ Դա կոռեկտ չէ ո՛չ ընդունող երկրի, ո՛չ էլ հավատարմագրող երկրի նկատմամբ։ Որեւէ երկրում դեսպանի նշանակումը ենթադրում է որոշակի ընթացակարգ»

Այսինքն՝ ԱԳՆ-ն տարածված լուրերը չի հերքում, քանի որ «կոռեկտության խնդիր» կարող է առաջանալ միայն, երբ տվյալ անձի նշանակումն իսկապես ընթացքում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս