Դե ֆակտո նախընտրական փուլն արդեն սկսված է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե մայիսին, ինչպես նախկինում էր, այլ մարտ ամսին, ինչը դե ֆակտո նշանակում է, որ նախընտրական փուլն արդեն սկսված է, և ուժերը պետք է բերել բարձր պատրաստվածության։ Ժամանակային «լուֆտը» փոքրացել է նոր Սահմանադրության անցումային դրույթներով, եթե նախկինում ընտրությունները տեղի էին ունենում ԱԺ լիազորությունների ավարտից հետո 30-40 օրերի միջակայքում, ապա հիմա ավելի վաղ են կայանալու, ինչն իր հերթին քաղաքական նշանակություն ունի իշխանությունների համար՝ որքան շուտ իրենց հաստափոր ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, այնքան շառ ու փորձանքից հեռու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս