Միացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունը՝ հատուկ նշանակության զորքեր ուղարկել Սիրիա՝ ԻՊ դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիային աջակցում են Սպիտակ տունը, պետդեպարտամենտը, Ջոն Քերրին ևս հավանություն է տվել նման որոշմանը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին իր հերթին հաստատել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը Սիրիայում ռազմական օպերացիային միանալու հարցում:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան մտադիր է զինծառայողներ ուղարկել Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ ցամաքային օպերացիային մասնակցելու համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան