2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է հագուստի և գործվածքի՝ 3.5%, կոշկեղենի` 2.7%, ոսկերչական ապրանքների՝ 1.5%, անձնապիտո ապրանքների՝ 1.0%, կենցաղային էլեկտրաապրանքների 0.6% գնանկումով:
Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ լվացող միջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, կահույքինը` 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է շինանյութերի՝ 0.1%, գրենական պիտույքների՝ 0.1%, գորգեղենի՝ 0.4%, դեղամիջոցների` 0.5%, խոհանոցային սպասքի`0.7%, տեքստիլեղենի` 0.9%, գեղահարդարման ապրանքների՝ 2.2%, մշակույթի ապրանքների 2.4% գնաճ, իսկ վառելիքի և այգեգործական ապրանքների ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 4.8% և 6.0% գնանկում: 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ` բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 15.1% և 16.3%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 3-ում՝ 0.1-0.7% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.9%-ով: