ՀՀ ՊՆ-ն համագործակցում է Գյումրիի ռուսական 102­-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է Գյումրիի ռուսական 102­-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ: Աշխատանքներ են տարվում ոչ միայն օպերատիվ մարտական պատրաստության պլանավորման իրականացման, այլ նաև տեղի բնակչության հետ կապի ապահովման ուղղությամբ: Այս մասին ԵՊՀ-­ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառանալով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից իրականացվող խախտումներին:

«Դուք տեսնում եք, որ մենք համատեղ կայազորային բավականին մեծ միջոցառումներ ենք իրականացնում տարբեր տոնակատարությունների շրջանակներում և այդ միջոցառումներն են նաև, որ համապատասխան փոխըմբռնման մթնոլորտ են ստեղծում»,­-«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օհանյանը:

Նա հավելեց՝ եթե լինում են խախտումներ, դրանք պետք է ստանան իրենց պատասխանը: «Համենայնդեպս, հրամանատարական կազմում տեղի
ունեցած փոփոխությունները կատարվել են նաև նրա համար, որ դեռևս գոյություն ունեցող թերությունները վերացվեն»,­-եզրափակեց նախարարը:




Լրահոս