Իմ հնարավոր պաշտոնանկության լուրերի ֆոնին ավելանում է FB-ում ինձ հետևողների թիվը. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սոցցանցի իր էջում, անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկությանը, նկատել է, որ այդ լուրի ֆոնին ավելանում են իր էջին հետևողների թիվը, ինչը պարադոքսալ է:

ԿԳ նախարարը մասնավորապես գրել է.

«Ֆեյսբուքյան պարադոքս.

Երբ իմ հնարավոր պաշտոնանկության լուրերի ֆոնին ավելանում է ինչպես FB-ում ինձ հետեւող, այնպես էլ աշխատանքս գնահատող մարդկանց թիվը: Իսկ ինձ չսիրող մարդկանց թիվը մնում է անփոփոխ:

Շնորհակալ եմ, հաճելի է»։




Լրահոս