Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման, այն է՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու արդյունքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության հարցն այսպիսով, կարծես, լուծված է: Սա տողատակերով հաստատել է նաև նախարարը:
ArmLur.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է Արմեն Աշոտյանի՝ Մելիք Ադամյանից հեռանալու պահը և փորձել նրանից պարզել՝ ի վերջո ի՞նչ որոշվեց նիստի ընթացքում:
Աշոտյանը, սակայն, բավարարվել է ցտեսություն ասելով: Ի դեպ, տևական ժամանակ տեսախցիկների առջև չհայտնված ՀՀԿ-ի հայտնի տատիկն իր պարտքը համարեց ճանապարհել Արմեն Աշոտյանին:
Հրաժեշտի դրվագը՝ ArmLur.am-ի տեսանյութում: