Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Ինչպես հայտնում է sport.es-ը, «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ամռանը գլխավորելու է անգլիական ակումբը, մտադիր է հրավիրել Վալդեսին, ում մետ միասին աշխատել է կատալոնական ակումբում:
Վալդեսը ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանն անցկացնում է «Ստանդարդ»-ում, որտեղ նրան վարձակալության է հանձնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: