Գաղտնիք չէ, որ կանացի հմայքի մի մասն են կազմում երկար և խիտ թարթիչները: Աչքերի սևաներկը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է անկրկնելի կերպար ստեղծել:
Այս խորհուրդները կօգնեն ձեզ անկրկնելի տեսք ունենալու համար:
Ամուր թարթիչներ ունենալու համար
Դիմահարդարվելուց 10 րոպե առաջ թարթիչներին ձիթապտղի կամ կոկոսի յուղ քսեք:
Վիտամին E-ի օգտագործումը նպաստում է թարթիչների ամրացմանն ու աճին:
Թույլ տվեք թարթիչներին հանգստանալ դիմահարդարումից շաբաթը գոնե 1-2 օր:
Թարթիչների դիմահարդարման գաղտնիքներ.
– Հեռացրեք սևաներկի մնացորդները թղթե սրբիչի օգնությամբ
– սևաներկը մեկ րոպե պահեք տաք ջրով բաժակի մեջ, որպեսզի այն միազանգված դառնա
– գդալը դրեք տաք ջրի մեջ, չորացրեք և օգտագործեք սևաներկ քսելու ժամանակ
– ունելի-սեղմակ օգտագործեք, ինչպես պատկերված է լուսանկարում
– 90 աստիճանով ծռեք սևաներկի խոզանակը
– աղի լուծույթ կամ ձիթապտղի յուղ ավելացրեք սևաներկի մեջ
– ներկեք թարթիչները հորիզոնական դիրքով և անմիջապես կրկնեք արդյունքը ուղղահայաց դիրքով, ինչպես պատկերված է լուսանկարում
– վարսահարդարիչով տաքացրեք ունելի-սեղմակը օգտագործելուց մի քանի վայրկյան առաջ
– սևաներկ քսելուց հետո մշակեք թարթիչները մանկական ցանափոշիով, նման կերպ թարթիչներին ծավալ կհաղորդվի
– օգագործեք ունելի-սեղմակը ինչպես պատկերված է
– սևաներկը քսեք դիմահարդարման վերջում, հայացքն ավելի արտահայտիչ դարձնելու համար սպիտակ մատիտ օգտագործեք ստորին կոպի համար