Հունիսի 13-ին ժամը 11.00-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում (Հասցե` Պուշկինի 56ա) տեղի է ունենալու կլոր սեղան-քննարկում “Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի հիմնախնդիրները” խորագրով:
ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ քննարկմանը հրավիրվել են հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ:
Հաշվի առնելով վերջին ամիսներին Պաշտպանին հասցեագրված դիմում բողոքներում բարձրացված խնդիրները, Պաշտպանի աշխատակազմը նախատեսում է դրանց կարգավորման միջոցների որոնումն իրականացնել ոչ միայն անհատական դիմումներին ընթացք տալով, այլեւ համակարգային լուծումներ առաջարկելու միջոցով: Միջոցառման նպատակն է մասնագետների, ոլորտում գործող ակտիվ ներկայացուցիչների հետ համատեղ վեր հանել հիշյալ գործընթացների հետ կապված հիմնախնդիրները, Պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակել արդյունավետ լուծումներ եւ դրանք ներկայացնել պետական իրավասու մարմիններին: