Նախարարը մոռացել է՝ երբ է ստորագրվել գազի պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ բարձրացրեց գազի գնի բարձրացման պայմանագրի ստորագրման օրվա հարցը: 
Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց, թե ե՞րբ է Հայաստանը ստորագրել գազի գնի բարձրացման պայմանագիրը: Ի պատասխան՝  ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե չի հիշում ստորագրման օրը: Արամ Մանուկյանն էլ արձագանքեց. “Գոնե ամիսն ասեք”: “Հիմա ասեմ՝ կասեք՝ մի ամիս շուտ  ա ասել, մի ամիս ուշ ա ասել”,- հակադարձեց նախարարն ու խոստացավ, որ երբ կոնկրետ օրն իմանա՝ այն կհրապարակի: 
Արամ Մանուկյանն էլ խոսեց հարցի ենթատեքստի մասին ու շեշտեց, որ գազի գինը թանկացել է դեռ նախագահական ընտրությունների ժամանակ՝ փետրվարին, ինչը Կառավարության կողմից թաքցվել է: 
168 .am




Լրահոս