Օլանդը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել աջակցությունը Ասադի ռեժիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, փոխանցում է Reuters-ը:

Այս մասին նա հայտարարել է Europe1 հեռուստաալիքի հարցազրույցում:

«Ես պահանջում եմ Ռուսաստանից դադարեցնել այդ գործողությունները, քանի որ հազարավոր մարդիկ են գալիս Ֆրանսիա, ովքեր ստիպված են եղել փախչել այդ ռմբակոծություններից: Մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ Բաշար Ասադը հրաժարական կտա»,-ասել է Օլանդը:

Օլանդի հայտարարությունը հնչել է երկրում նոր արտգործնախարար նախկին վարչապետ Ժան-Մարկ Էրոյի նշանակման ֆոնին, ով փոխարինում է Լորան Ֆաբիուսին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս