Նախորդ օրը Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում հագած-կապած կանգնած էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: “Էդ ո՞ւր էդպես` առանց Սուրիկ”,- “Հրապարակ”-ի լրագրողը հարցնում է նրան: Ճի՞շտ է, որ բոլոր մարզպետներով միաբերան գնացել, մարդկայնորեն աջակցել եք Սյունիքի մարզպետին: “Հա, բա ո՞նց, բա իհարկե. մարդու տան վրա զինված հարձակում էր եղել, որ քո տան վրա զինված հարձակում լինի, ի՞նչ կանեիր: Սուրիկը հացով մարդ էր, շնորհքով մարզպետ էր”: Էս կողմերո՞ւմ եք ապրում: “Հա, հենա` էս ինը հարկանի շենքի երկրորդ հարկում”:
Փաստորեն, Ձեր տան վրա դժվար թե զինված հարձակում լինի, բոլորը ինը հարկանիներ են էստեղ, ձենը կլսվի: Իսկ ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների մեջ Դուք էլ կաք: “Փողոցային զրույցներ են, միք հավատացեք”: Լսել ենք, որ Ձեզ էլ են հանելու: “Մի էսքա՜ն էլ մտածում չեմ այդ մասին”,- մատներն իրար շփելով՝ ասաց նա և շարունակեց:
Շարունակությունը` “Հրապարակ”-ի այսօրվա համարում