Պայթյուն Վանաձորում.կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 12-ին, ժամը 19.20-ին,  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Չուխաջյան 34 շենքի թիվ 13 բնակարանից հիվանդանոց է տեղափոխվել 78-ամյա Համբարձում Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ  վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբում անհայտ առարկա քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետեւանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս