«Վալենտինյան» ՏԻՄ ընտրություններ` մի շարք մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս կիրակի, կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունները: Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները երկուսն են` ՀՀԿ-ից առաջադրված Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը:

Լոռու մարզի Թումանյան համայնքում միակ թեկնածուն գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Լեւոն Ձավարյանն է: Իսկ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրված է նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, ում հետ կպայքարի Շինուհայրի եւս 2 բնակիչ՝ ԵԿՄ անդամ, թոշակառու Իգոր Աբրահամյանն ու անկուսակցական Վարշամ Բագրատյանը: Նշենք, որ համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ անցած տարվա մայիսին անցկացված տեղական հանրաքվեի արդյունքներով՝ միաձուլվող համայնքների զգալի մասը դեմ էր արտահայտվել այդ ծրագրին: Ուշագրավ է, որ այս ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 14-ին՝ Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Սուրբ Վալենտինի հանրահայտ տոնի օրը:




Լրահոս