![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/145544455752.jpg)
Armlur.am-ը «Շիրակ»-ի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ակումբը Գյումրու ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին և շարունակում է փորձարկել նոր խաղացողներին:
Այս անգամ Վարդան Բիչախչյանը գյումրեցիների ճամբար է հրավիրել երկու ամերիկացի ֆուտբոլիստների, որոնք «Շիրակ»-ի հետ մարզվել են Լոս Անջելեսում կայացած հավաքի ընթացքում:
Էդեր Սմիթ Արեոլան հանդես է եկել «ԼԱ Գելեքսի»-ի երկրորդ թիմում: 24-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է «Վենտուրա Ֆյուժն»-ը:
Էդգար Էսպինոզան հանդես է եկել «Ատլանտա Սիլվեբաքս»-ում: 26-ամյա կենտրոնական պաշտպանը նախորդ տարի հանդես է եկել «Կալ ՖԱ»-ում: