Պահքային բաղադրատոմսեր. ցիտրուսային տորթ-կարկանդակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Պահքի շրջանում քաղցրի հանդեպ քաղցը հագեցնելու համար կարող եք օգտվել հետևյալ բաղադրատոմսից: Ցիտրուսային տորթ-կարկանդակը հիանալի լուծում կլինի:

Cooks.am կայքը ներկայացնում է պատրաստման եղանակը:

Բաղադրիչներ` 

Խմորի համար՝

  • ալյուր – 350 գր
  • հյութ կիտրոնի – 250 մլ
  • շաքարավազ – 250 գր
  • բուսայուղ – 100 մլ
  • կիտրոն – 100 (կեղև)
  • փխրեցուցիչ – 10 գր

Միջուկի համար՝

  • շաքարավազ – ըստ ճաշակի
  • կիտրոն – 1 հատ
  • մանդարին – 2-3 հատ

Պատրաստման եղանակ

Ալյուրով, հյութով, բուսայուղով և շաքարավազով խմոր ենք հունցում, ավելացնում ենք փխրեցուցիչը և կիտրոնի մանրացված կեղևը։ Լցնում ենք ձևամանի մեջ (26 սմ տրամագծով) և տեղափոխում նախապես մինչև 200-250 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք մինչև պատրաստ լինի։

citrusayin-tort-karkandak-2

Մինչև կարկանդակը թխվում է պատրաստում ենք միջուկը. կիտրոնն ու մանդարինները կտորների ենք բաժանում, բոլոր կորիզները հանում ենք, բլենդերի մեջ մանրացնում ենք կամ էլ անցկացնում մսաղացով։ Ավելացնում ենք շաքարավազը ` ըստ ճաշակի։

citrusayin-tort-karkandak-3

Ահա այսպիսի կարկանդակ է թխվել։ Թողնում ենք սառչի և մեջտեղից կիսում ենք, ստացվում է 2 շերտ։

citrusayin-tort-karkandak-4

Վերցնում ենք առաջին շերտը և վրան ենք լցնում միջուկի կեսը։ Վրայից ծածկում ենք
երկրորդ շերտով և վրան ենք լցնում միջուկի մյուս կեսը։

citrusayin-tort-karkandak-5

Կարկանդակը ձևավորում ենք ըստ ճաշակի։ 30 րոպե հանգիստ ենք թողնում, որ
շերտերը ներծծվեն, ինչպես հարկն է։

citrusayin-tort-karkandak-6

Կարկանդակը կարող ենք ձևավորել  մանդարինի կտորներով և հապալասի հատիկներով:




Լրահոս