Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Արման Մանարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին, Թեհրանում։ 1949 թվականին ներգաղթել է Հայաստան։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ուսումը շարունակել Երևանի պետական կոնսերվատորիայում։

Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել դեռևս 1995-ից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից և ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։




Լրահոս