Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի. ամբաստանյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի մահափորձի հետ: Նա հայտարարեց նաև, որ դրա մասին ավելի մանրամասն կանդրադառնա իր ցուցմունքում:
Ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալը՝ Սամվել Հարությունյանը՝ նույնպես նշելով, որ Վ.Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ, և իրենք դա արել են գումար շորթելու համար:
ՓԱՍՏԻՆՖՈ




Լրահոս