Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա։ Նրան տեսել են օդանավակայանում։ Փորձեցինք ՕԵԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչն էր ուղևորության նպատակը։ Վերջինս նշեց, որ Արթուր Բաղդասարյանը ՌԴ է մեկնել «Ռոսնեֆտի» և ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամի աշխատանքային պարտականությունների հետ կապված։ Հետաքրքիր է, որ այցը եղել է փետրվարի 21-ին՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդի» հիմնադիր համագումարի նախօրյակին։ Գուցե ՕԵԿ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով, գնացել է Մոսկվայից իր «հաղթանակը» բերելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս