Պաշտոնյաներին հարցաքննեք. Սեյրան Օհանյանի կնոջ գործը շարունակում է առեղծված մնալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս անցած տարվա հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով պատասխանատվության են- թարկել մի շարք հրապարակումների հեղինակներին: Հիշեցնենք, որ այդ հրապա- րակումներում նախարարի կնոջը մեղադրել էին ուրիշի ավտոմեքենայով վթարի պատճառ դառնալու մեջ, որի արդյունքում մեկ մարդ էր զոհվել: Մասնավորապես, հրապարակումների հեղինակները նախարարի կնոջը կապել էին «Հայրապետյան եղբայրներ» ընկերության սեփականատեր Հովհաննես Հայրապետյանի մահվան պատճառ դարձած ավտովթարի հետ:

Այդ նյութերը տպագրվել էին «Հայկական ժամ» անվանումը կրող կայքում, իսկ որպես հեղինակ նշված է եղել Ալիս Խեչոյան: Սակայն այդ լրագրողին իրավապահները մինչ օրս չեն հայտնաբերել: Վերը նշված կայքի խմբագիր Աննա Գեւորգյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ փետրվարի 15-ին իրենց լրագրողներից Հերմինե Մանուկյանին կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե: Սակայն քննիչները հիմնականում ցանկանում են «զրուցել» Ալիս Խեչոյան անունով լրագրողի հետ, բայց նրան այդպես էլ չեն կարողանում գտնել: Ըստ ամենայնի, ողջ մեղքը կբարդվի հենց Աննա Գեւորգյանի վրա՝ որպես պատասխանատուի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս