Արմեն Երիցյանի նախարարության ճակատագիրը կորոշվի այսօր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստում պետք է քննարկվի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն երկու առանձին նախարարությունների բաժանելու մասին օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու հարցը: Սակայն երեկվա դրությամբ այն դեռ ներառված չէր օրակարգային նախագծերի ցանկում: Սակայն փորձը ցույց է տվել, որ կարեւոր հարցերը կառավարության օրակարգում ընդգրկվում են նիստից րոպեներ առաջ:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ առանձնացվելուց հետո ՀՅԴ-ի կողմից տարածքային կառավարման նախարար պետք է նշանակվի Դավիթ Լոքյանը: Իսկ ՀՀ ՏԿԱԻ ներկայիս նախարար Արմեն Երիցյանը կվերանշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս