Արդեն տեղեկացրել ենք, որ դեռևս 2015 թվականի սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը ծավալուն հարցազրույց էր նկարահանել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Նախագիծը, որը կոչվում է «Ռուսաստանը և ես», հյուրընկալում է տարբեր երկրների ինչպես գործող, այնպես էլ՝ նախկին առաջին դեմքերին: «Ազատություն» ռադիոկայանը անցած ամիսների ընթացքում փոքր հատվածներ արդեն հեռարձակել է իր եթերում: Այսօր արդեն հրապարակվել է ամբողջ նախագիծը:
Ներկայացնում ենք հարցազրույցի ինչպես տեսանկարահանված, այնպես էլ տեքստային տարբերակն ամբողջությամբ` ռուսերեն լեզվով: Մոտ օրերս կհավելենք հարցազրույցի տեքստի նաև հայերեն թարգմանված տարբերակը: