Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է Ասկերան շրջկենտրոնում տեղակայված «Արցախ Բրենդի» ընկերություն եւ ծանոթացել գործարանի աշխատանքներին ու հեռանկարային ծրագրերին:
Նախագահն «Արցախ Բրենդի» ընկերության գործունեությունը համարել է մեր հանրապետությունում ներդրումային ամենահաջողված նախագծերից մեկը, որն իր արտադրանքն առաքում է բազմաթիվ երկրներ՝ կայուն կապեր ստեղծելով տարբեր պետությունների հետ եւ նոր աշխատատեղեր բացելով մեր երկրում:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: