«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ արձանագրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՀՀ կառավարության նիստը կեսից լքել է: Նախարարը կառավարության շենքից դուրս է եկել ժամը 11:30-ին այն դեպքում, երբ գործադիրի նիստը դեռ շարունակվում էր: Հիշեցնենք, որ նոր իշխող կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվելիք պորտֆելներից մեկը հենց Ճշմարիտյանի նախարարական պաշտոնն է: Կոալիցիայի հուշագիրը ստորագրելուց հետո էկոնոմիկայի նախարար պետք է նշանակվի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Թերեւս կարելի է ենթադրել, որ Ճշմարիտյանն այլեւս չի ցանկացել ձեւական մասնակցել կառավարության նիստին՝ գիտակցելով, որ մի քանի օրից ինքը դառնալու է գործազուրկ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտին կայանալիք պաշտոնական միջոցառումների համար նախատեսված հրավիրատոմսերում Դաշնակցությանը տրվելիք նախարարությունների հրավիրատոմսերն արդեն իսկ ապագա նախարարների անուններով են տպագրվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: