Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ԼՂ խնդրին, փոխանցում է «Էխո Կավկազա»-ն:
Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը «սպառնում է տարածաշրջանային համագործակցությանը»:
«Անհրաժեշտ է ապահովել տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանումը, ինչպես նաև հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության կարգավորման համար: ԼՂ հարցում հաջողության բացակայությունը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային համագործակցության համար»,-ԱՊԱ գործակալությունը մեջբերում է Մամեդյարովի խոսքը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Հանդիպման ժամանակ համատեղ հռչակագիր է ստորագրվել: Հանդիպման գլխավոր թեման Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային ծրագիրն է եղել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան