ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է գալիս ուսանողների համար նախատեսված՝ Կարիերայի զարգացման ծրագրերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսանողությունը մշտապես գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. տարբեր նախաձեռնությունների թվում ընկերությունը հանդես է գալիս նաև ուսանողների համար նախատեսված՝ Կարիերայի զարգացման ծրագրերով: Բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետների պատրաստումն աշխատաշուկայի կայուն զարգացման կարևորագույն նախապայման է և որպես այդպիսին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագրի նպատակ:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշակերտներին և տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն է տալիս այցելելու ընկերություն, ստանալու մասնագիտական կողմնորոշման խորհուրդատվություն, մասնակցելու պրակտիկայի և գործնականում կիրառելու տարիների ընթացքում կուտակած բուհական գիտելիքները՝ ձեռք բերելով նոր հմտություններ և փորձառություն, ինչպես նաև հնարավորություն ստանալով աշխատանքի անցնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Վաճառքի և բաժանորդների սպասարկման դպրոցն իր դռները բացել է 2015թ. դեկտեմբերին՝ նպատակ ունենալով ուսանողների մոտ զարգացնելու անհրաժեշտ կոնկրետ հմտությունները և աշխատելու հնարավորություն տալով ընկերության սպասարկման կենտրոնում՝ որպես գործակալի օգնական:

Ծրագրի առաջին փուլը երեք բուհի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների հավաքագրումն էր: Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած բազմաթիվ ուսանողներից ընտրվել են քսաներեքը՝ ելնելով նրանց կարողություններից, ներկայացված գաղափարների նորարարությունից և ընկերությունում դրական փոփոխություններ կատարելու պատրաստակամությունից:

Նախքան սպասարկման կենտրոններում պրակտիկան սկսելը, ուսանողներն անցել են հատուկ նախապատրաստական դասընթաց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների և սակագնային պլանների, ՄոբիԴրամի ծառայությունների և էթիկայի կանոնների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել են ընկերության ընթացակարգերին և գործընթացներին: Կազմակերպված ծրագիրն օգտակար է եղել ոչ միայն ուսանողների, այլև ընկերության համար. տոնական օրերին սովորաբար ընկերության սպասարկման կենտրոններն ունենում են ավելի շատ այցելուներ, իսկ գործակալները ստիպված են լինում աշխատել առավել ծանրաբեռնված գրաֆիկով: Ծրագրում ընդգրկված ուսանողները զգալիորեն աջակցել են սպասարկման կենտրոնների աշխատակիցներին: Ուսանողների փայլուն կատարողականի ցուցանիշներից է նրանց կողմից իրականացված՝ շուրջ 350 հեռախոսի վաճառքը: Բարձր կատարողականություն ցուցաբերած ուսանողները կդիտարկվեն որպես ՎիվաՍել-ՄՏՍ-ում առկա թափուր աշխատատեղերի թեկնածուներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է. «Ներուժի բացահայտման համար հարկավոր են իրական մարտահրավերներ: Աշխատել՝ նշանակում է ստեղծել արժեքներ, ինչին հնարավոր է հասնել միայն երբ տեսական գիտելիքները կիրառություն են գտնում գործնականում: Պետք է նշել, որ ստեղծագործ միջավայրն ուսանողին հնարավորություն է տալիս առավելագույնս դրսևորելու իրեն՝ անկախ ակադեմիական առաջադիմությունից: Հատկապես կարևոր է, որ ուսանողներից ոմանք, ովքեր ապագայում հավանաբար կընդգրկվեն բուհերի դասախոսական կազմում, գործնական գիտելիքներ ունենալով հաճախորդների կարիքների և հոգեբանության վերաբերյալ, կկարողանան ուսումնական ծրագրերն առավել համապատասխանեցնել շուկայի պահանջներին»:

Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող կրթական նախաձեռնությունները նպատակ ունեն ուսանողներին ընձեռելու գործնական հմտություններ ստանալու հնարավորություն: Հաճելի է արձանագրել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեսական և գործնական հմտություններ ստացած և բարձր կատարողականություն ապահոված ուսանողները հետագայում հեշտությամբ աշխատանքի են անցնում նաև այլ կազմակերպություններում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս