Այսօր «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցած «Հայազն» կուսակցության համաժողովի ժամանակ կուսակցության անդամները հանդես եկան առաջարկով, այն է ստեղծել Ազգային հեղափոխական ճակատ: Նրանց խոսքով` եթե ուզում ենք ունենալ ազգային պետություն, պետք է ունենանք ազգային իշխանություն:
Կուսակցության անդամ Արմեն Աղայանի պնդմամբ «Հայազն» կուսակցությունն իր առջեւ դնում է մեկ խնդիր՝ բոլոր մարզերում կազմակերպել հարյուրավոր, ընդհանուր առմամբ, հազարավոր մարդկանց մասնակցությամբ քաղաքական խորհրդի ընտրություն: