Մի լուսանկարը կարող է հազարավոր բառերի փոխարինել: Սակայն National Geographic-ի լուսանկարները մեզ ընդհանրապես զրկում են խոսելու ունակությունից: Ամսագիրը՝ հայտնի իր հետաքրքիր լուսանկարներով, հնարավորություն է ընձեռում խորանալ արխիվի մեջ, որում կան լուսանկարներ, որոնք կամ մոռացվել են, կամ երբևէ չեն հրապարակվել: “Found” նախագիծը 2013 թվականին է առաջ եկել՝ ամսագրի 125-ամյակի կապակցությամբ: Նրա նպատակն է կենդանացնել հին լուսանկարները, որոնք տարիներով փոշով են պատվել արխիվում:
Իռլանդական պահակախումբը շարունակում է զգաստ կանգնած մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ անդամներից մեկն ուշագնաց է եղել: Լոնդոն, 1966-ի հունիս
Կատուն ջրաշուշաններին: Ֆիլիպիններ, 1935
Le Louis IX ռեստորանի մշտական հաճախորդը՝ Կարամելկա անունով, զբաղեցնում է այցելուին: Փարիզ, 1988-ի մայիս
Տուրիստները կանգնած են բնության կողմից ստեղծված քարե կամրջի վրա: Վաշինգտոն, 1963-ի մայիս
Քենյացի երիտասարդ կինը բռնել է իր փոքրիկ, «ձեռքի» եղջերուին: Մոմբաս, 1909-ի մարտ
Քարե ալիք՝ առաջացած քամուց և անձրևից: Գտնվում է Ավստրալիայի արևելքում: 1963-ի սեպտեմբեր
Կատուն պայքարում է հայելու մեջ իր արտացոլանքի հետ: 1964
Ամերիկյան բիզոնները հաղթահարում են ձյան հաստությունը: Յելոուստոնյան ազգային այգի, 1967-ի նոյեմբեր
Ջոն Քեննեդիի դագաղը Կապիտոլիումի գմբեթի տակ. 1963 նոյեմբեր
«Գեղեցկության սպիների» նախշերը ծածկում են նուբյացի կնոջ ողջ մարմինը, Սուդան, 1966
Տղամարդը հարթեցնում ՝ ընկած ծառը: Արևմտյան Ավստրալիա, 1962
Կատուն ու սպիտակ առնետը՝ խաղաղության մեջ: 1964-ի ապրիլ
Աղջիկները՝ ջրի մեջ՝ ձեռքերում դեղին լոտոս: Ամանա, 1938-ի նոյեմբեր
Մաքրած աստիճանները տանում են Օահու կղզու վրա գտնվող տուն, Հավայան կղզիներ, 1979-ի նոյեմբեր
Վիկտորիա ջրվեժը պատած ծիածան, Զամբիա
Պարողները կանգնած են Պոսեյդոնի տաճարի ավերակներին: Հունաստան, 1930
Նիլ Ամսթրոնգը լողում է իր սաղավարտով, 1967
Լծվող շուն, Ալյասկա, 1969
Կինն աշխատում է Հիսուսի և Սուրբ Աստվածածնի պատկերով խճանկարի վրա, Վատիկան
Սպիտակ եղնիկի ձագն անտառում: Շվեյցարիա, 1973
Ծաղկավաճառ կինը Բարսելոնայում: Իսպանիա, 1929-ի մարտ
Տուրիստներն ուսումնասիրում են հսկայական կոտրված ծառը, որի միջով թունել է բացվել: Սեկվոյայի ազգային այգի, 1951-ի մայիս
Տեղացիները հանգստանում են վարդակակաչների դաշտում: Նիդեռլանդներ, 1931
Տղամարդը զննում է 10-ամսական քոթոթի ատամները: Հարավային բևեռ, 1957
Դպրոցական համազգեստով երեխաները կրկնօրինակում են արքայական պինգվիններին: Լոնդոնյան կենդանաբանական այգի, 1953
Անտառահատները և Մարկ Տվեն հսկայական կարմիր ծառը: Կալիֆորնիա, 1892
Երեխան հեծնել է ցլին: Կալիֆորնիա, 1926
Տղամարդը, կարծես, մատնաչափիկ լինի հսկայական տերևների արանքում: Հավայան կղզիներ, 1924
Զամբեզ գետի ափից քիչ հեռու հեծանիվով տղամարդու ստվերը, 1996
Թռչունների երամը դուրս է թռչում: Հին Հավաննա, 1987-ի դեկտեմբեր
Աույան-Թեպուի լեռան ջրվեժը՝ 900 մետր բարձրությամբ: Վենեսուելա, 1963-ի մարտ
Հովիվն արածեցնում է ոչխարի հոտին իր շատ հսկողությամբ: Շոտլանդիա, 1919
Աղջիկը՝ կրկնօրինակում է չինուհի արքայադստերը, Կալիֆորնիա, 1915
Երիտասարդ սիրահարները Փարիզում, 1960
Տղան իր տան առջև լիմոնդ է վաճառում, Կոլորադո, 1973
Նավաստին դաջվածք է անում ձեռքին, Վիրջինիա
Նյու-Յորք, 1978. Ազատության արձանը՝ արևածագին
Հսկայական կաղամբ: Ալյասկա, 1959-ի հուլիս
«Քանդակած» ավազաթմբեր Սահարա անապատում՝ քամուց առաջացած: Ալժիր, 1973
Մարդկանց խումբն ուսումնասիրում է Զատկի կղզու հսկայական արձանները: Պոլինեզիա, 1922-ի դեկտեմբեր
Արիզոնյան կովբոյներն ազատ ժամերին մարզախաղերով են զբաղվում: Ֆենիքս, 1955
Կանայք զամբյուղներ են տանում՝ գլխին դրված, քանի դեռ երեխաները քնած են: Մալի, 1991
Արքայադուստր Գրեյս Քելլին Մոնակոյում, 1962
Երեխաները խնձոր են հանում ջրից: Արևելյան Վիրջինիա, 1939
Շրիվպորտ քաղաքի լուսամփոփների արտադրությունը: Լուիզիանա, 1947-ի դեկտեմբեր
Կանայք վայելում են ջեռուցվող ջրամերսման լողավազանում: Ֆլորիդա, 1973
Հարուստ երիտասարդների խումբը հանգստանում է Կալիֆորնիայի լողավազաններից մեկում, 1940
Ֆլամինգոները ջրի վրա
Նրբանցք Ալժիրում
Տղամարդիկ գրանիտ են պայթեցնում, որպեսզի թունելներ կառուցեն հիդրոէլեկտրակայանի նախագծի համար: Ավստրալիա, 1963
Իտալիա, 1956
Աղջիկը խաղում է լուսնի մոդուլի կրկնօրինակի հետ: Կանադա, 1975-ի օգոստոս
Աղջիկները նստած են մոդայի տանը: Կասաբլանկա, 1971
Ձկնորսի տունը: Կանադա, 1974
Երեխաները կրկեսի պաստառն են զննում: 1931
Կալիֆորնիա, 1929
Հետիոտները: Ճապոնիա, 1970-ի մարտ
Միայնակ մեքենավարը պայքարում է փոթորկի և ավազե անձրևի դեմ: Քուվեյթ, 1969-ի մայիս
Եռակցողը խարիսխների տախտակամածն է զդում Լիբերտի նավի համար: Կալիֆորնիա, 1942
Սուրբ Լավրենտիոս գետը: Կանադա, 1974
Ալյասկայի օդապարիկը թռչում է Կուկայի շուրջ, 1986
Տղամարդը չորացնում է փշոտ չորացած ծառը, որպեսզի հետագայում դրանով կերակրի անասուններին: Տեխաս
Իրար ոլորված չորս կոբրա, 1970
Եգիպտացի պարուհին ներկայացում է ցուցադրում տուրիստների համար գիշերային ակումբում: Կահիրե, 1972
Տասնյակ տուրիստներ թավալ են գալիս ջրում: Ակապուլկո, Մեքսիկա, 1964
Տղամարդը ոսկե ձկներ է վաճառում, Բեյրութ, 1983-ի փետրվար
Երեխաները Փարիզի լողավազաններից մեկում, 1963
Մարդիկ արևայրուք են ընդուոնւմ Շառլոտտ լողավազանում: Հս Կարոլինա, 1941
Երկնային հանգստության դարպասները: Գլխավոր մուտքը դեպի Արգելված քաղաք Պեկին, 1978
Աղջկները թութակի են կերակրում: Բրազիլիա, 1944
Մապիկոյի պարողը՝ համազգեստով: Մոզմաբիկ, 1964
Միասապատավոր ուղտը՝ ծիրանի ծաղկման տոնակատարությանը: Վրաստան, 1925-ի մայիս
Խանութից բացվող տեսարան դեպի Վասիլի Բլաժեննոյի եկեղեցի, Մոսկվա
Բազմաթիվ սերֆինգիստներ ալիք են բռնել: Ավստրալիա, 1963