Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Bavarian open միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը հաջող ելույթ ունեցավ և հավաքած ընդհանուր 140,16 միավորով գրավեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում գերմանական Կումես-Բուկլանդ զույգն է, որը հավաքել է 165,68 միավոր:
Կարապետյան-Սենեկալ զույգն իրավունք է ստացել մասնակցելու Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը: