Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա քաղաքում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1980 թ. ծնված Արա Ա.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 27-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Արա Ա.-ն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան և փոխանցվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին: